Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

Արծրուն ՊԵՊԱՆՅԱՆ. Սեփական անունը փրկելու համար սկսեցին աղբ լցնել Րաֆֆու վրա

Արծրուն ՊԵՊԱՆՅԱՆ. Սեփական անունը փրկելու համար սկսեցին աղբ լցնել Րաֆֆու վրա
10.04.2013 | 19:07

Ես Րաֆֆի Հովհաննիսյանի ղեկավարած շարժման բացահայտ ընդդիմադիրներից եմ եղել, քանի որ չեմ տեսել շարժումը հաղթական հանգրվանի հասցնելու հիմքեր: Հրապարակայնորեն հանդես եմ եկել շարժումը փրկելու առաջարկներով, ներկայացրել եմ հարցադրումներ, որոնց պատասխանը չունենալու դեպքում հնարավոր չէր լինի հաղթանակը:

Առաջարկներս հաշվի չառնվեցին: Բայց և այնպես, եթե նկատել եք, երեկվա իրադարձություններից հետո լուռ եմ ու լռության ուխտը կպահպանեմ, քանի դեռ չի ավարտվել Րաֆֆի Հովհաննիսյանի դեմ ուղղված հրետակոծությունը:

Բայց մի հետաքրքիր բան եմ նկատել. Րաֆֆի Հովհաննիսյանին սատարում էին ու հարթակից ելույթներ ունեցան մի շարք քաղաքական գործիչներ: Այս մարդիկ մինչև Բաղրամյան պողոտայի միջադեպը հրապարակային դժգոհություն չէին արտահայտել Րաֆֆի Հովհաննիսյանից, բայց ահա միջադեպից հետո, երբ կարծես թե շարժումը մտավ փակուղի, այս մարդիկ սեփական անունը փրկելու համար սկսեցին դույլերով աղբ լցնել Րաֆֆու վրա, ինչպես որ ճահճում խեղդվողն է իր անձը փրկելու համար փորձում կանգնել ընկերոջ վրա:

Դիտվել է՝ 6050

Մեկնաբանություններ